25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է. Կարինե Աճեմյան

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը  նկատեց, որ ստացվում է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Բացի այդ նա նաև արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, քանի որ կա բազմաթիվ երկրների փորձը: «Որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել են սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց նա: Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզված է, որ այս բեռը կարող է տանել, հատկապես նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ: Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ: «Որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության մեջ այլ կերպ մտածելու»,-ասաց նա, ապա հավելեց, որ իրենք պարտավոր չեն իշխանություններին  շնորհակալություն հայտնել.

«Այն, ինչ ունի ՀՀ ժողովուրդն, ունի իր շնորհիվ, այն տարածքը, որ ունի ՀՀ քաղաքացին, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել են ապօրինության ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ 10-յակ քաղաքացիներ, թող որևէ ՀՀԿ-ական չակնկալի, որ մենք պիտի շնորհակալութուն հայտնենք, որ որ մեզ պադեզդներում չեք գնդակահարել, որ բանտերում չեք թունավորել, որևէ մեկը չակնկալի, որ մենք մեր հաղթանակի համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք մեր ընտանիքներին, մեր երախաներին զրկանքների ենթարկելով, տառապանքներով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ