25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես խրամատ եմ փորել, քնել վրանում և ավտոմատով պաշտպանել իմ հայրենիքի՝ ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը. Փաշինյան

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցով դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանին վերագրելով մի հայտարարություն, որը, ըստ, Փաշինյանի, ինքը տասնյակ անգամ հերքել է։ Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարել է, որ իրեն զարմացնում են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ լավ դիվանագիտության դեպքում հնարավոր է այնպես անել, որ այդ տարածքները հետ չվերադարձվեն։ Սաղաթելյանը հարցրեց, թե արդյոք Փաշինյանը իր նախկին և այժմյան հայտարարությունների մեջ հակասություն չի՞ տեսնում։

Նիկոլ Փաշինյանն արձագանքե, որ այդ արտահայտությունն իր լուսանկարով երկար ժամանակ տարածվել է սոցցանցերում, որը ինքը հերքել է մեկ տասնյակից ավելի անգամ։ «Ես ցավում եմ, որ սա իմանալով, հերքումները տեսնելով, չեք նկատել դա, և ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ, ես դրանից կարող եմ ենթադրել, որ ձեր թիմը կարող է կապ ունենալ նման դեզինֆորմացիայի տարածման հետ։ Ես կոչ եմ անում դեզինֆորամացիայի տարածումը դադարեցնել։ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ ինձ վերագրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված հայտարարություններ և հատուկ ալգորիթմներով տարածում են ԼՂ բնակիներ հանդիսացող օգտատերերի շրջանում, և դա արվում է մեր ազգային զարթոնքը կասեցնելու և թշնամանք հարուցելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից ջոկատ է կազմել և մեկնել առաջնագիծ։ «Ես խրամատ եմ փորել, քնել վրանում և ավտոմատով պաշտպանել իմ հայրենիքի՝ ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը, և որևէ մեկը չփորձի իմ գործողությունները այլ լուսնի ներքո ներկայացնել»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ