24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք: Քիչ առաջ այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
 
«Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով ու հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները վերացնելով, ինչպես նաև տնտեսական մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահումները բացառելով», – նշեց Փաշինյանը:
 
Նա նկատեց, որ բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, որն առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքին ու հարազատներին:
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ