16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նորմալ է, բա ի՞նչ, ուզում էիք՝ առանց ծրագիրը լսելու որոշում կայացնեի՞ն. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն կունենա պետականության զգացում և կընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նորմալ է համարում ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ նախ պետք է լսեն Ն. Փաշինյանի ծրագիրը, հետո որոշեն՝ ինչպես են քվեարկելու:

«Նորմալ է, բա ի՞նչ, ուզում էիք՝ առանց ծրագիրը լսելու որոշում կայացնեի՞ն: Շատ նորմալ հայտարարություն են արել, դա նշանակում է, որ կլսեն և կընտրեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Նրա խոսքով՝ եթե վարչապետ չընտրվի, քաղաքացիական անհնազանդությունը կշարունակվի, և մարդիկ փողոցում կշարունակեն պայքարը. «Դրա համար շատ կարևոր է, որ այսօր քվեարկեն պարոն Փաշինյանի օգտին»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ