24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը պատրաստ է արտահերթ ընտրություններին (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների: 

Հարցին, թե այս օրերին հանդիպում ունեցել է Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի հետ, նա բացասական պատասխան տվեց. «Եթե հանդիպում ունեցած լինեինք, կիմանայիք: Մենք ժողովրդական շարժմանն առաջին իսկ օրվանից հետևել ենք»: Նա չհամաձայնեց, որ  Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը 5 րոպե առաջ են միացել ժողովրդական շարժմանը: 

Ինչ վերաբերում է «մարտի 1»-ի գործի բացահայտմանը, նա արձագանքեց. «Մենք պատրաստ ենք ու կողմնակից ենք եղել ցանկացած բացահայտման»:

Իսկ Իմ քայլաը շարժման մասին նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, պատրաստված քայլ կատարեց, որը ժողովրդի համար անհնար էր թվում, ոչ ոք չէր հավատում, որ այդպիսի հաղթանակի կարող էր հասնել,  ոչ մեկի համար սպասելի չէր դա: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը քանի որ հրաժարականը տվել էր, բոլորն էլ ազատ են, կարող են դուրս գալ ու իրնց խոսքն ասել: 99 տոկոսն է դժգոհ եղել ցանկացած ոլորտում: Մեր և Նիկոլի միջև տարբերություն կար պատրաստության, ես թափ ունեմ, բայց իմ թիմից մի գիշերվա մեջ ահագին մարդ կալանավորվել է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ