28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Օլիգարխիային երաշխիքներ են պետք»

10.thumb

Համաժողովրդական շարժման արդյունքում Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի ժողովրդավարացում վերևից՝ որպես իշխանություն․ Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ խոսելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից:

Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններ պետք չեն հիմա. «Եթե մեծամասնությունը կարողանա շարժումն ապահովել, շատ հանգիստ կարևորագույն փոփոխությունները, որ Նիկոլը հնչեցրեց, շարժման մասնակից երիտասարդները հստակ ներկայացրեցին, թե ինչ հրատապ կարևորագույն օրենքներ կան, դրանք խորհրդարանում պետք է ընդունել, դրանից հետո կարելի է նախապատրաստական աշխատանքներ տանել ընտրություններ անցկացնելու համար։Այսինքն՝ պետք է նախ՝ հնարավորություն ստեղծել նորմալ ընտրություններ անցկացնելու համար»,-նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ առանց այդ օրենքների իմաստ չկա, ոչինչ չի փոխվի։ «Ու այս խորհրդարանը դա կանի, որովհետև մարդիկ արդեն տեսել են, որ ժողովուրդը 2 օրում բոլորին կքշի»,-կարծում է Սարգսյանը:

«Իշխանությունում հույս ունեն, որ մեկ տարի հետո կկարողանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնե­լ և նորից իրենց թեկնածուն առաջադրել, բայց Փաշինյանն արդեն հայտարարել է ամենակարևորը, ծրագիր, ըստ որի՝ այս խորհրդարանը պետք է երեք կարևոր օրենք ընդունի՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի, Կուսակցությունների մասին օրենքը ընդունվի, և կուսակցությունները վերագրանցվեն, և երրորդը՝ սեփականության հարցերը պետք է հստակեցվեն, ոչ օրինական, գողացված  փողերի վերադարձի մասին օրենքները։ Այսքան բան պետք է արվի, որից հետո լուծարվի խորհրդարանը և  ընտրվի նոր խորհրդարան։ Մի կողմից՝ սա է դրված, մյուս կողմից՝ նրանց մոտեցումը, որի շուրջ էլ պետք է համաձայնության գան»,- նկատեց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սրանից հետո Նիկոլ Փաշինյանով չի որոշվելու մնացածը, այլ հանրությունով:

Սարգսյանի պնդմամբ՝ օլիգարխիային պետք է օրենքին ենթարկվելու վերջնագիր ներկայացվի, ինչպես նաև պետք է օրենսդրական փոփոխություններով բացառել նրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: «Բայց քաղաքականությունից հեռացվելու դիմաց խոշոր գործարարները պետք է երաշխիք ստանան, որ չեն զրկվելու սեփականությունից, սակայն պետք է վճարեն երկարատև հարկ պետությանը հասցրած վնասի համար»,-եզրափակեց Մանվել Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ