25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բավական է մաքուր սրտով հայտնվել այնտեղ և ազատվել մեղքի կապանքներից

Աստվածաշունչ կարդացող անձը շահում է երեք կերպ. 
Նախ` Աստծուն հաճելի է, երկրորդ` հոգևոր աննախադեպ աճ է, երրորդ` անձը կարողանում հստակ վերլուծել իրադարձությունը Ավետարանի լույսի ներքո, ոչ թե սեփական տրամաբանությամբ, որովհետև Սուրբ Գիրքն է քանոնը, որով երևում է գծի շեղությունը: Իրադարձություններից խուսափել չենք կարող, սակայն կարող ենք սխալ մեկնաբանություններից խուսափել, հիմնվելով Ավետարանի ճշմարտության վրա: Քանի որ Աստվածաշունչը խավարի մեջ քայլող մեղավոր մարդու առջևից գնացող լույս է: Իսկ Տեր Աստված մեղավորների ապաստարան է: Բավական է մաքուր սրտով հայտնվել այնտեղ և արդարադատությամբ ազատվել մեղքի կապանքներից:

Մենք ապրում ենք այդ մեծ հնարավորության կողքին և չենք նկատում, այնպես, ինչպես չենք նկատում տիեզերքի հրաշքներից թերևս ամենօրյա կրկնվողը` արևածագը և մայրամուտը, բնությունը, որը չգնահատելուց բացի նաև աղտոտում ենք: Ինչո՞ւ մենք նախանձախնդրորեն չենք կարդում Աստվածաշունչը, որի մեջ կա մեզ վերաբերող ամեն ինչ, մեր փրկությանը վերաբերող պարագաներ, չարի դեմ պայքարելու գործիքներ, մեր վերքերի համար բալասան, մեր դաստիարակության համար օգտակար մեթոդներ, մի խոսքով Գիրք է, որ պատմում է մեր մասին ծնունդից մինչև մահ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ