20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մատաղիսի եւ ջրծաղիկից մահացած զինծառայողի գործերով դատական նիստերը` երկուշաբթի

2012 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն մեղադրողները, տուժողների իրավահաջորդները և ամբաստանյալների շահերի պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը  հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանը դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5 և 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը նոյեմբերի 19-ին

Իսկ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի քննության շարունակությունը:

Նախատեսված դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահվազյանը, բուժքույրեր Վիկտորյա Աճեմյանը և Հրանուշ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Henaran.am-ի ն տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ