19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր արձագանքը հայաստանյան զարգացումներին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ընթացող զարգացումների մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրադրությանը: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական բանակցությւոններ վարել նոր կառավարության ձևավորման շուրջ` Սահմանադրության դրույթների հիման վրա և հասնել խնդրի այնպիսի կարգավորմանը, որը կարտահայտի բոլոր հայերի շահերը:

Մենք աջակցում ենք նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերին՝ ուղղված բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն: Մենք շարունակում ենք գոհունակություն հայտնել ցույցերի խաղաղ բնույթի կապակցությամբ և հավատալ, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու նրանք, ովքեր իրականացնում են խաղաղ ցույց անկացնելու իրենց իրավունքը, կմնան հավատարիմ բռնի ուժի կիրառումից հրաժարվելու մոտեցմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ