24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 1-ին հեղեղում ենք Երեւանի փողոցները. Նիկոլ Փաշինյան

«Որեւէ կասկած չկա, որ հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելուէ  կոռուպցիային, աղքատությանը, հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի իր անզուգական հայրենիքը»,- քիչ առաջ Գյումրիի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` որոշ մարդիկ  փորձում են օրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձեւով.«Շատերին թվում է, թե հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Այդպես մտածողները չեն հասկանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է ոտքերի վրա, նա վստահ հայացքով նայում է ապագային։ Այսօր,  ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է։ Այսօր կա մի ճանապարհ՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է։ Եթե ես իմանամ, որ կա որեւէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը եւ հաղթանակի զգացողությունը, եւ նույն պահին կհրաժարվեմ։ Բայց քաղաքական պատասխանատվությունը ինձ ստիպում է արձանագրել, չկա ուրիշ տարբերակ եւ նրա դե-ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի դե-յուրե մայիսի 1-ին»- հայտարարեց Փաշինյանը:

«ԱԺ բոլոր խմբակցությունները, ներառյալ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Ելք» խմբակցությունները համաձայնությամբ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում ժողովրդի թեկնածուին։ Եթե փորձեն խլել հեղափոխության հաղթանակը, փողոց դուրս կգան միլիոնավոր մարդիկ»,- նշեց  Փաշինյանը։

Փաշինյանը ներկայացրեց նաև առաջիկա անելիքները. 

«Մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ին բոլորը հեղեղում են Երեւանի փողոցները։

Հանրահավաքից հետո Գյումրիում եսկսվեց երթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ