29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինի զանգի նրբերանգները

putin_karapet

Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ եւ պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար. գրում է top-news.am-ը:

Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում

1. Պուտինն իր աջակցությունը ցուցաբերեց Կարեն Կարապետյանին եւ Ռուսաստանը ֆիքսեց, որ բանակցելու է նրա, եւ ոչ թե այլ մարդու հետ։

2. Պուտինը հասկացրեց, որ ինքը հայաստանյան գործընթացներն ընկալում է, որպես արեւմտյան գունավոր հեղափոխության փորձ եւ, ըստ այդմ, չի պատրաստվում զիջել իր պետության կենսական հետաքրքրությունները։ Չի բացառվում, որ ՌԴ ղեկավարությանը զեկուցվել է հայաստանյան պրոցեսներում արեւմտյան կազմակերպությունների դերի եւ ներգրավվածության մասին որոշակի ինֆորմացիա։

3. Պուտինը հասկացրեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շահերի գոտում եւ Կրեմլը չի ցանկանում, որ մեր երկրում ցնցումներ լինեն, որ Հայաստանը չվերածվի Սիրիայի, Ուկրաինայի կամ Լիբիայի։

4. Պուտինն ընդամենը գործընկերային զանգ արեց եւ ցույց տվեց, որ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Մոտավարապես այսպիսի ձեւակերպում տվեց Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ։

5. Պուտինը նախազգուշացրեց արեւմուտքին, որ չմիջամտեն եւ չփորձեն ապակայուցանցել իրադրությունը Հայաստանում։

Հասկանալի է, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով ՌԴ նախագահի զանգը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Հնարավոր է,որ ճշմարտությունը այս կետերից մի քանիսի մեջ է, եւ ոչ թե մեկի։ Հասկանալի են Վլ. Պուտինի անհանգստության պատճառները։ Նա չի ցանկանում Հայաստանը տեսնել Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի կողքին, որոնք ի թիվս այլ կորուստների՝ ունեցան տարածքային կորուստներ

ՌԴ նախագահի զանգից ոչ պետք է ոգեւորվել, ոչ էլ անհանգստանալ։ Հայաստանն այս պահին ունի բոլոր ռեսուրսները ինքնուրույն դուրս գալու ճգնաժամից։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք լինի որեւէ բևեռի պարտք՝ մեր պետականությամբ։ Ընդամենը պահանջվում է մեծ քայլ անելուց հետո՝ ռացիոնալիզմ՝ «Քայլ արա»-ից եւ այլեւս հին էջը վերջնակապաես փակելու գիտակցում՝ իշխանությունից։

Գեղամ Նազարյանի վերլուծությունը

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ