25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվան սպասում է ՀՀ վարչապետի ընտրությանը․ Պեսկով

Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Tass.ru-ի  փոխանցմամբ՝ ՊԵսկովն ասել է, որ բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով։

«Նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, գլխավորապես, կենտրոնացած են եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտության շուրջ, կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրության շրջանակում, այդպիսով՝ պետք է շահագրգիռ կողմերի միջեւ կոնսենսուս գտնվի»,–ասել է Պեսկովը՝ նշելով․  

«Այս առումով հիմա բոլորս սպասում եւ հետեւում ենք վարչապետի ընտրությանը, որը կկայանա մայիսի 1-ին ՀՀ խորհրդարանում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ