25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շատ էլ որ Պուտինը ասում ա…».Եղիշե Պետրոսյան/տեսանյութ/

«Այն ինչ տեղի ունեցավ մի օր պետք է տեղի ունենար: Ինձ  միայն մի բան է հուսադրում, որ մեր երիտասարդությունը անտարբեր չէ տիրող իրավիճակի հանդեպ:Անտարբերությամբ երկիր չենք կառուցում: Ու հրաշալի է, որ ոչ անկախ կրթական համակարգ ունեցող երկրում նման երիտասարդներ կան: Այս պարագայում, եթե գտնվենք բանական առաջ կգնա մեր երկիրը, եթե ոչ՝ մի քանի տարով էլ հետ կգնանք»,-այսօր՝ ապրիլի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նրա խոսքով՝Սերժ Սարգսյանի հրաժարականը դրեց նոր Հայաստանի ստեղծման ճանապարհը:

«Հուսախաբությունը և խոչընդոտները մեր երկրին միայն վնաս կբերեն: Սա երկրի ճակատագրի կերտման պայքար է»,-ընդգծեց Հաղթանակ Շահումյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը նշեց, որ կատարվածը ազգային զարթոնք է և շարժմանը հաջողվեց մոբիլիզացնել ողջ հայության ուժերը և շարժումը դարձնել համազգային շարժում:

«Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ երիտասարդությունը ոտքի կանգնեց: Անհանդուրժելի է սրա նրա վասալը լինելը: Կարևորը ազգովի մենք պատրաստենք տեր կանգնել մեր երկրին և ինչու չէ ավելի ուշ նաև սփյուռքին»,-նշեց Եղիշե Պետրոսյանը:

Եղիշե Պետրոսյանի խոսքով գործո Սահմանադրությունը  ֆարս է եղել. «Շատ էլ որ Պուտինը ասում ա՝ դա մեր համար դոգմա՞ է: Նիկոլը էս վախեցած ժողովրդին հույս է տվել:Ժողովուրդը պետք է ստեղծի ժամանակավոր կառավարություն և պետք է լինեն նոր ընտրություններ»,-կարծիք հայտնեց Եղիշե Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ