25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուրախ մայրիկի պարը նրան հասցրել է մինչեւ հեռուստատեսություն /վիդեո/

Ոչ ոք այնպես չի սիրում նոր ուսումնական տարին, ինչպես ծնողները: Այս համոզմունքը եւս մեկ անգամ ապացուցել է մի ամերիկուհի Մասաչուսեթս նահանգից, ով “youtube”-ում տեղադրել է իր որդիների նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ կատարած ամենամյա պարի տեսագրությունը:

Արդեն 4-րդ տարին է, որ Տրեյսի Մաուտաֆիսը ուրախությամբ պարում է իր տան մոտ` տղաներին դպրոց ճանապարհելիս: Կինը սովորաբար նկարահանում է իր պարը եւ տեղադրում այն համացանցում, սակայն մինչեւ այս տարի նրա ուրախ սովորույթի մասին գիտեին միայն հարեւանները:

Տեսանյութն այնքան շատ են դիտել եւ տարածել համացանցում, որ հայտնի մայրիկին նույնիսկ հրավիրել են մասնակցելու “Good Morning America” հաղորդմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ