20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք պետք է բացենք Բաստիլի դռները, հիմնահատակ վերացնենք Բաստիլը՝ ԿԳԲ-ն»

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը նիստին հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերն արդիական չեն, պետք է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ոչ թե առևտրի հետ կապված ինչ-որ հարցեր: Ապա նույն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով՝ նկատելով, որ ճգնաժամ է ստեղծվել, որը լուծելու համար անհրաժեշտ է ներառել բոլորին՝ սփյուռքին: «Այսօր Գլենդելը, Մարսելը, Մոսկվան ընդվզում են ընդդեմ ապօրինի իշխանություններին:

Այսօր ղեկը փոխանցվում է մեկ այլ բռնապետի, ով քիչ պակաս վտանգավոր չէ»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ խոսքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մասին է, ում, ըստ նրա, աջակցում են միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչները՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի: 

«Հետևաբար հեղափոխությունը պետք է շարունակվի: Մենք պետք է բացենք Բաստիլի դռները, հիմնահատակ վերացնենք Բաստիլը՝ ԿԳԲ-ն, որտեղ պահվում են քաղաքական հալածյալներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ