23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ժողովրդավար Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխիքը. Ա. Գրիգորյան

5adb50d5066c2_medium

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ իրեն շատ են դիմում Արցախի հետ կապված հարցերով: Նա նաև դիմեց արցախցիներին, որպեսզի քննարկումներում հաշվի առնեն, որ ելակետ պետք է ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովրդավարությունը նաև Արցախի համար է կարևոր: 

Ըստ նրա՝ ժողովրդավար Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխիքը: «Այն խթան է հանդիսանալու տնտեսական զարգացման, և մենք այլևս չենք պատերազմի Ադրբեջանի հետ 80-ականների զենքով: Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնեն քննարկում ծավալելուց: Ես կոչ եմ անում արցախցիներին համոզված լինել, որ այս շարժումն ամրապնդելու է հենց Արցախի անվտանգությունը, այս շարժումը նաև շարունակությունն է 88-ի պայքարի»,-ասաց Գրիգորյանը:

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ