18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

Նիկոլի օրակարգի իրատեսական այլընտրանքը

10.thumb

Համագործակցության կոչ անող գրառումս պատահական չէր՝ արդեն երեկոյան Նիկոլը ներկայացրեց հեղափոխության նոր պահանջները, մարդկանց կոչ անելով նորից դուրս գալ փողոց՝ այս անգամ իրեն անվերապահ իշխանություն (ըստ էության արտակարգ) տրամադրելու օրակարգով։

Հեղափոխության տրամաբանությունը պարզ է՝ օր առաջ կապիտալիզացնել իր արդյունքները, և ձևավորել հեղափոխական դիկտատուրա, դա ցանկացած հեղափոխության ներքին էվոլյուցիան է։ Սակայն որքան էլ կարևոր է այսօր զարգացնել հեղափոխության նվաճումները, և հասնել օլիգարխիկ համակարգի կազմաքանդմանը, նույնքան էլ օրհասական է թույլ չտալ այդ ընթացքում պետության փլուզումը, ներքին քաոսը, և արտաքին միջամտությունը։ Այս նպատակով, պետք է կողմերի միջև համագործակցություն, հակառակ դեպքում, երկրում քսան տարի իշխած ուժը, եթե նույնիսկ հիմա հեշտ զիջի իշխանությունը, ունենալով հսկայական ռեսուրսներ (ներառյալ նաև արտաքին քաղաքական), և հրաժարվելով համագործակցել, կկազմալուծի պետության կյանքը, և դուռ կբացի հեղափոխության արագ պարտության համար։

Այս իմաստով, Նիկոլի արմատական օրակարգի իրատեսական այլընտրանքը Ազգային Հանաձայնության կառավարությունն է, որում ներկայացված կլինեն Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը (և գուցե նաև որոշ այլ հեղինակավոր ուժեր), և որը համատեղ պատասխանատվություն կվերցնի երկիրը անցնցում նոր ընտրությունների տանելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար, մինչ այդ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու, քաղբանտարկյալների հարցը լուծելու, երկրում կարգուկանոն ապահովելու, և ամենակարևորը, արտաքին միջամտությանը դիմագրավելու խնդիրները։ Միայն իրար հետ համատեղ կիսված պտասխանատվությունը թույլ կտա երկիրը խաղաղ հանգրվան հասցնել, հակառակ դեպքում մենք մենզ խոցելի կդարձնենք անկառավարելի վտանգների առաջ։

Ավետիք Չալաբյան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ