15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը կարևորում է, որ արտաքին տեսչությունը աշխատի այս օրերին նույնիսկ ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե նոր իշխանությունների հետ մտադիր է աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական ծրագրերի մասին ընդհանրապես չի խոսի: «Բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ ստանա խաղաղ հանգուցալուծում օինականության, Սահմանադրության սահմաններում, և դրա բոլոր նախանշանները կան: Նա վստահեցրեց, որ որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ