20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Բոլորս բնականոն աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել. նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել՝ կլինի հաջորդ կառավարությունում, թե ոչ:  «Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, մինչև եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել: Շարունակել ենք աշխատել և շարունակելու ենք աշխատել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական պիտի տա, նա պատասխանեց. «Ցանկացած բան կարելի է  այսօր ասել, բայց կարևորը, որ կառավարությունն աշխատում է»:

Henaran.am-ի հարցին, թե կաշխատի կառավարությունում, եթե իշխանափոխություն լինի, և իրեն էլ առաջարկ լինի, նա պատասխանեց. «Եթե-ներով եկեք չխոսենք, ես բոլորին էլ հորդորում եմ աշխատել»: Վահան Մարտիրոսյանը հերքեց լուրերը, թե իշխանական «Հանրապետական» կուսակցությունից, որի անդամ է նաև ինքը, «առնետվազք» կա դեպի «Իմ քայլը» շարժում: 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ