23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Իրավիճակը քաոսային է» /տեսանյութ/

«Իշխանությունն այն է, երբ մարդիկ քեզ ենթարկվում են,  իսկ այսօր  հարց է, թե արդյո՞ք այսօր Հայաստանում պետական կառույցները միանշանակ ենթարկվում են ՀՀԿ-ին։ Այո, այսօր ՀՀԿ-ն  որոշակիորեն  տիրապետում է իշխանական լծակներին,  սակայն Հայաստանի հանրության զգալի մասը պատրաստ չէ ենթարկվել ՀՀԿ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայնտեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։

Ըստ բանախոսի՝   հիմա  իշխանության կենտրոնը գտնվում է փողոցներում, հրապարակում, որն առաջնորդում են Փաշինյանն ու իր թիմակիցները։

«Իրավիճակը  քաոսային  է․ հին իշխանությունն այլևս չկա, իսկ նորը չի հասցրել ձևավորվել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է. սահմանին տեղի ունեցող զարգացումների մասին շատ են խոսում, ընդ որում՝   դա անում են նախկին իշխանամետ ճամբարի ներկայացուցիչներ  և շատ ճիշտ են անում։ Բայց ո՞րն է լուծումը. կարծում եմ՝ լուծումը մեկն է՝ հնարավորինս շուտ իշխանափոխություն իրականացնել», –  ասաց բանախոսը։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն  այսօր  բիզնեսմենների և չինովնիկների արհմիություն է։
«Հին հանրապետականները, գուցե, ինչ-որ գաղափարների համար են այնտեղ, բայց մնացածն այնտեղ են զուտ այն պատճառով, որ մինչև վերջերս ՀՀԿ-ի միջոցով կարողանում էին  ստանալ լծակներ՝ բիզնեսի և պետական կառավարման ոլորտում։

Հենց ՀՀԿ-ն զրկվի այդ լծակներից՝ կպառակտվի, կփոշիանա։ ՀՀԿ-ում գիտակցում են այդ վտանգը, դրա համար կառչած են մնում իշխանությունից, որ գոնե ապագա քաղաքական ներկապնակում ինչ-որ ձևով մնան», –  ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ այսօր մեր երկրում, իսկապես, շատ վտանգավոր իրավիճակ է  ստեղծվել, և ճիշտ կլինի՝ պատասխանատվությունն իր վրա վերցնի Նիկոլ Փաշինյանը։

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ