25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը»

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձևավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է:

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։

Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»,- գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ