23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Փաշինյանը կձախողի՞ /տեսանյութ/

Հայկ Մարտիրոսյանը կարծում է ՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ, հիմա կարելի է մտածել՝ եթե ոչ  Փաշինյանն, ապա  էլ ո՞վ, այսինքն՝ այսօր  մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը պետք է հանձնել Նիկոլ Փաշինյանին։

«Մնում է   հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը չի ձախողի․ հավատալիքների և պլանների հարցում  նա   եղել է կայուն և հաստատակամ», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Բանախոսն անդրադարձավ նաև  Սերժ Սարգսյանի հրաժարականին՝  շեշտելով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի հեռացել։

«Սերժ Սարգսյանն ամբողջ մի բուրգ է, մոնոլիտ կառույց, որը դեռ չի քանդվել։ Սերժ Սարգսյանը բուրգի գագաթն է միայն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն է և ցավոք, Սերժ Սարգսյան դարձավ նաև Կարեն Կարապետյանը», –  ասաց բանախոսը։

Հայկ Մարտիրոսյանն ընդգծեց՝ Կարեն Կարապետյանը գիտակցում է, որ Սերժ Սարգսյանը փչացրեց իր իմիջը։

«Սակայն Կարապետյանը նաև հաշվարկներ ունի, որից ելնելով՝   երեկ փորձեց դիմել հակահեղափոխություն։  Իշխանական միջանցնքներում կատարվում է հեղափոխություն Սամվել Կարապետյանի և Կարեն Կարապետյանի մասնակցությամբ՝ Սերժ Սարգսյանից հնարավորինս արագ ազատվելու համար։

Հիմա Կարեն Կարապետյանը հենվում է ՀՀԿ-ի  վրա, որին խորապես ատում է։ ՀՀԿ-ին  իշխանության մեջ պահելով՝  Կարապետյանը փորձում է ինքն էլ  մնալ իշխանության մեջ։ Այն, ինչ երեկ տեղի էր ունեում Կարեն Կարապետյանի կողմից, հակահեղափոխության փորձ էր, որը խիստ վտանգավոր է։ Հայաստանը պիտի ազատվի ՀՀԿ-ից, մեկ այլ տարբերակ չկա»,-ասաց քաղաքագետը։

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ