19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկում են հրաժարականի հարցը. 168 Ժամ

«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարակա­նից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք: Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարրեր հարսեր Դա մենք կքննարկենք գործադիրի նիս­տում, երբ գումարենք այն»,- թերթի հետ զրույցում հայտա­րարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդա­սարյանը պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարակա­նի հարց քննարկվե՞լ Է ՀՀԿ-ում:

Նա նշեց, որ այդ հարցն ինքը չի քննարկել նաև Սերժ Սարգսյանի հետ, և չգիտի նրա տրամադրվածությունը. «Նիստի ժամանակ մենք կլսենք իր կարծիքը, սակայն նա կառչած չէ որևէ բանից: Ես չեմ կարող նրա փոխարեն պա­տասխան տալ, բայց իրավիճակից ելնելով կարող է կայաց­նի իր որոշումը, և մենք իր որոշումը քննարկման առարկա կդարձնենք»:

Սակայն, ըստ Վ.Բաղդասարյանի, վարչապետի պաշտո­նից հրաժարումը մեխանիկորեն չի նշանակում նաև կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարում, մեկր մյուսի հետ կապ չունի:

Թե ե՞րբ է լինելու ՀՀԿ ԳՍ նիստը, Վ.Բաղդասարյանը պա տասխանեց, որ դեռ որոշված չէ, բայց չի ուշանա: Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին տա­րածված լուրերին ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանք ստահոդ անվանեց.

«Ստահոդ հայտարարություն է, ընդ­հանրապես որևէ նման տիպի քննարկում չի եղել: Եվ այդ հնարավորությունն այն ժամանակ կար, եթե նման որոշում ունենայինք, կգնայինք դրան: Ոչ միայն որոշում չկա, այլև մտադրություն չկա»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ