23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“ԱրմԹաբ”-ի արտադրությունը կարող է սկսվել մայիսից

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “ԱրմԹաբ Թեքնոլոջիս” ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ներկայացրել է “ԱրմԹաբի” որակն ու հնարավորությունները, նրա ստեղծման եղանակները: Նա նշել է, որ հայկական առաջին պլանշետի` “ԱրմԹաբ”-ի արտադրությունը կսկսվի այս տարվա մայիսից:

“Կառավարությունը Ազատ տնտեսական գոտում հատկացրել է տարածք, որ սակայն դեռ պետք է վերանորոգվի, որպեսզի կարողանանք արտադրություն կազմակերպել: Հույս ունենք, որ մայիսի վերջին կունենանք մասսայական արտադրություն”,- ասել է բանախոսը:

Նա նշել է, որ արդեն հիմա կարող են ասել, որ ունեն մոտ 1050 հատ պլանշետի պատվեր եւ արտադրության դեպքում կարող են արդեն վաճառքը կազմակերպել:

“Ժամանակն է, որ մենք բոլորս գնահատենք Հայաստանում եղած ինտելեկտուալ կարողությունները, եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե մենք ինչպիսի կարողություններ ունենք”,- ասել է Վ. Շաքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ