20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը Կարապետյանին զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար:  

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ