19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, որ չկրկնեց նախկինի սխալը»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է, որ թեև Սերժ Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սխալ էր հիշեցնել «մարտի 1»-ը: «Թեև դրանից հետո արեց քայլ, որի համար ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, այսինքն՝ չգնաց «մարտի մեկի» ու չկրկնեց նախորդի սխալը: Եվ սխալ էր 7-8 տոկոսի մասին ասելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ Քոչարյանի՝ սա ստիպեց շատ մարդկանց, ովքեր դուրս չէին գալիս փողոց, դա անել: «Այնպես չէ, որ վիճակը թեծացած չէր, վիճակը թեժացած էր: Ես վաղուց եմ ասել, որ իշխանության մեջ շատ են կլանները, խմբավորումները, բնական է, որ կա, և հիմա էլ կա: Իշխանությունը միշտ ունի իմունիտետ՝ վտանգի պահին մոռանում են ամեն ինչ և միավորվում:

Հիմա միավորվեցին, բայց այստեղ աշխարահաքաղաքական կենտրոնների առումով ավելի շատ չմիավորվեցին»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ