16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի. քաղաքապետարան

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի, հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: 

«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ