25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել

Ռուսաստանը ինչպես եւ ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է եւ հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել:

«Մենք ինչպես նախկինում, կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այս իրավիճակը  եւ առաջիկայում կոնսենսուսի հանգել», – ասել է Պեսկովը:

 «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետեւել իրավիճակին», – հավելել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ