25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Թանկյանը հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի լուսանկարը

Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարը: Հայթայանը Եղեռնի վկաներից է եղել, որի լուսանկարը USC Shoah Foundation-ում է՝ ցեղասպանության մյուս ականատեսների լուսանկարների եւ պատմությունների հետ:

«Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից ստեղծված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների հարցազրույցների հավաքածուն ամենանշանակալի նախաձեռնությունն է սփյուռքահայերի համար:

Սա իմ պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարն է, որը ծնվել է 1909 թվականին, Կեսարիայում: Այժմ այն գտնվում է USC Shoah-ում՝ մեր պատմության հարյուրավոր այլ ականատեսների լուսանկարների եւ վկայությունների հետ միասին: Ես շնորհակալ եմ իմ ընտանեկան լուսանկարի եւ հայ ժողովրդի պատմության պահպանման համար, որից ապագա սերունդը պետք է դասեր քաղի»,- գրել է Թանկյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ