29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանվելն ուրացա՞վ ՀՀԿ-ին. հայ ազգի թշնամիները սադրում են

скачанные файлы
Ե Ր Կ Ր Ա Պ Ա Հ ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արվել
 
Ապազգային որոշ տարրերի համար ապրելակերպ է դարձել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքերը կոնտեքստից կտրված ներկայացնելը։ Այսօր Ծիծեռնակաբերդում Մանվել Գրիգորյանը, շտկելով լրագրողի հարցը՝ Դուք ՀՀԿ անդամ եք, ասաց, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, այլ՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ Եվ ահա, որոշ «հանճարեղ ուղեղներ» ներկայացնում են, թե գեներալ Մանվելն ուրացավ ՀՀԿ-ին։ Այնինչ Մանվել Գրիգորյանի ողջ կենսագրությունը հերոսական է, նա պաշտպանել ու ազատագրել է տարածքներ, հերոսաբար մասնակցել նաեւ ապրիլյան պատերազմին, նա այսօր էլ վաղվա Հայաստանի եւ Արցախի համար օրինակելի քաղաքացիներ է կրթում, դաստիարակում։ Հենց այսօրվա հարցազրույցում նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը խելացի, պետականամետ առաջնորդ է եւ չկրկնեց նախորդների սխալները։ Գեներալը դրականորեն գնահատեց փաստը, որ Սերժ Սարգսյանը պետական, ազգային շահը գերադասել է անձնականին եւ ժողովրդի նկատմամբ ուժ չի կիրառել։
Նախորդ անգամ նույն վայ լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան ֆեյքերը նման ոճով խեղաթյուրել էին Մանվել Գրիգորյանի գնահատականը Կարեն Կարապետյանին։ Հայ ազգի թշնամիները կոնտեքստից կտրել էին Մանվել Գրիգորյանի խոսքերը, այնինչ նա հստակ ասել էր, որ վաղը, մյուս օրը Կարեն Կարապետյանը կարող է ավելի հզոր ու պատրաստ լինել, քան Սերժն է, Լեւոնը կամ նույնիսկ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, իսկ այս պահին Արցախի հարցում ամենապատրաստվածն ինքը համարում է Սերժ Սարգսյանին։
Եվ վերադառնալով այսօրվա պատմությանը՝ գեներալ Մանվելին զրպարտողները հաստատ հիշում են, որ նա մեկ ամիս առաջ էլ, մեկ տարի առաջ էլ միշտ նշել է, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, այլ՝ որպես ԵԿՄ առաջնորդ, որպես ԵԿՄ ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի առաջարկով ընդգրկվել է ՀՀԿ ընտրացուցակում եւ ՀՀԿ պատգամավորական խմբակցությունում։
Մանվել Գրիգորյանն այսօր էլ նույնն է, ինչ երեկ էր։ Եվ անկախ նրանից, թե ով է երկրում իշխանություն, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, ՀՀ եւ Արցախի Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ է։ Նա այն մարդն է, որ պաշտպանել է Հադրութի շրջանի մեծ մասը, որ ազատագրել է Մարտակերտի տասնյակ գյուղեր, որ ազատագրել է Ֆիզուլին, նա այն մարդն է, որ մինչեւ կյանքի վերջին օրը նվիրվելու է հայրենիքին, սահմաններին, սահմանապահ զինվորին։ Նրան լավ են ճանաչում երեկվա, այսօրվա ու վաղվա իշխանությունները, նրան լավ են ճանաչում ՀՀԿ-ական իր ընկերները, ՀՀԿ վերնախավը, եւ որոշ մանր-մունր կայքիկների զազրախոսությունները, չարախոսությունները չեն կարող ստվերել Մանվել Գրիգորյանի կերպարը։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ