17 Օգոստոսի, Ուրբաթ, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

73283

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Մխիթարյանն անդրադարձել էր Երևանում ծավալվող իրադարձություններին և հայտարարել, որ իր ազգի կողքին է:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ