25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԿՄ փոխնախագահին սպանել են Ճոյտի մարդիկ. մանրամասներ սպանությունից

Հայտարարություն

Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից  46-ամյա Նվեր Հովհաննիսյանին:
Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որեւէ երթ չի եղել եւ խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին:
Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ եւ հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում եւս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ: Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից մահացել է ապրիլյան եւ քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր Հովհաննիսյանը:
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքապետարանը երբեք  որեւէ կերպ չի խոչընդոտել խաղաղ ցույցերը եւ մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորումները:
Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը:   
Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ  կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը,  չդառնալ գործիք սադրիչների եւ հանցագործների ձեռքին:
Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք չտարածել կեղծ ու անհիմն, չճշգրտված տեղեկատվություն:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ