20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհ Երեւանի ստորգետնյա ավտոկայանատեղիում. փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակչի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա եւ շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը խոչընդոտ է առաջացրել փրկարարներին շենքին մոտենալու համար:

Բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ եւ ավտոսանդուղքներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու ավտոսանդուղք, մեկ մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա:

Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան:

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը 15 բնակչի եւ 10 հրշեջ-փրկարարի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը 8 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:24-ին:

Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի եւ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները. պետհամարանիշերը եւ վարորդների տվյալները պարզել չի հաջողվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զսպվածություն, պահպանել անվտանգության կանոնները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ