23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԻՆ-ը պահանջում է դադարեցնել փրկարարի համազգեստի անօրինական կրումը

Սույն թվականի ապրիլի 23-ին ցուցարարների շարքում եղել է փրկարարական ծառայության գնդապետի համազգեստով մի քաղաքացի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փրկարարական ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական – քաղաքական, հասարակական կազմակերպության անդամ, ինչպես նաև կազմակերպել կամ մասնակցել գործադուլների, ուստի տեղեկացնում ենք, որ նշված անձը հանդիսանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին աշխատակից, փրկարարական ծառայության պաշտոնաթող գնդապետ, ում նկատմամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում, պարզվել է, որ վերջինս դրսևորել է փրկարարական ծառայողին ոչ վայել վարքագիծ և նրա նկատմամբ ՀՀ ԱԻ նախարարի 02.10.2017թ. N1088 հրամանով կիրառվել է կարգապահական ներգործության միջոց` «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որից հետո վերջինս իր զեկուցագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարի 15.01.2018թ. N19ա/վ հրամանով ազատվել է փրկարարական ծառայությունից, ուղարկվել պահեստազոր և նրան չի տրվել համազգեստ կրելու իրավունք:

ԱԻՆ-ը նշում է, որ փրկարարները կներգրավվեն հավաքներում բացառապես փրկարարական աշխատանք կատարելու նպատակով:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ