24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Կրեմլի արձագանքը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,պատասխանել Է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե ՌԴ-ն տարածաշրջանում ապակայունացման սպառնալիք տեսնում Է արդյոք Հայաստանում բողոքի գործողությունների կապակցությամբ: «Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի»,-տարակուսանք Է հայտնել Պեսկովը այն հարցի կապակցությամբ, թե որ դեպքում ռուսական կողմը կարող Է միջամտել իրադրությանը: «Այստեղ ենթադրական դատողությունները բացարձակապես անտեղի են»,-ասել Է նա: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն Է, որի հետ մենք ամենասերտ հարաբերություններն ենք զարգացնում, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասնակիցն Է, ուստի մեզ համար կարեւոր Է այդ երկիրը. դրա համար Էլ մենք ուշադիր հետեւում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին»,-ասել Է Պեսկովը: Իսկ Գյումրիի ռուսական ռազմակայանում հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցը Կրեմլի ներկայացուցիչը վերահասցեագրել Է պաշտպանության նախարարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ