20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան դեպքեր, երբ խաղաղ հավաքները կարող են դադարեցվել. Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունն ընդունում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հետևողական է լինելու այդ իրավունքի իրագործումն ապահովելիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հավաքների անցկացման իրավունքները երբեմն չեն պահպանվու, բայց անգամ ոչ օրինական հավաքները, որոնց մասին նախօրոք չի ծանուցվել, քաղաքացիների իրավունք է հանդիսանում:

«Բայց դա չի նշանակում, որ օրենքի շրջանակներում չգործելը չի հանգեցնում համապատասխան պատասխանատվության: Կան դեպքեր, երբ խաղաղ հավաքները կարող են դադարեցվել, երբ դրանք անհամաչափորեն սահմանափակում են այլոց սահմանադրական իրավունքները», – ընդգծեց Հարությունյանը:

Վերջինս ասաց նաև, որ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է: 

«Հստակ վայրը ես չգիտեմ: Ես հարցրել եմ իրավապահներին, թե արդյոք նրա ընտանիքը գիտի Փաշինյանի գտնվելու վայրը, ինձ փոխանցեցին, որ ընտանիքը տեղյակ է և ընթանում են համապատասխան գործողություններ», – ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ