20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության  գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ:

Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչով` նոր և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին և բոլոր շահագրգիռ ուժերին ձևավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ:

Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու իր իսկ առաջարկությունը` իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձևավորելու շուրջ»,-ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ