25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեր էղի խոսքիդ․ Գյումրիում շարունակվում է երթը /տեսանյութ/

Գյումրիում երթը սկսվեց Թատերական հրապարակից: Պարզ դարձավ, որ բերման է ենթարկվել ԳԱԼԱ կուսակցության անդամ և Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Նախ հայտարարեցին, որ մինչև 14 տարեկանները կարող են հեռանալ կամ լինել ավելի զգույշ: Ապա հայտարարեցին, որ այսօրվա երթը նվիրվում է զորակցություն Սերժ Սարգսյանին, որ կամք ունենա ու իր խոսքի տերը լինելով հեռանա:
Ապա սկսվեց երթը, Թատերական հրապարակից փողոցի երթևեկելի մասով շարժվեցին երթով: Եթե սկզբնական շրջանում միայն ճանապարհի կեսն էր փակ, հետո ամբողջ ճանապարհը փակելով երթը կենտրոնական ու երկրորդական փողոցներով շարժվեցին առաջ: Վանկարկում էին Մերժիր Սերժին, Ոստիկան միացիր, միացում, մենք ենք տերը մեր երկրի:
Ոստիկականական շարասյունը ամբողջ ընթացքի ժամանակ ուղեկցում էր ցուցարարներին:
Մարդիկ միանում էին, եթե սկզբնական օրերին մեծ մասը դպրոցականներն էին, այսօր միջին ու ավագ սերնդի մարդիկ էլ էին միացել: Շենքերի պատշգամբներից ու պատուհաններից մարդիկ ողջունում էին, մեքենաների ազդանշանները միացնում ու միասնության բռունքով նշան անում իրենց համաձայնության մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ