19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Արմեն Սարգսյանի հետ զրույցից

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանին ասել է, որ իրենք պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քննարկել իշխանության հեռացման ու խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները, և հենց դրանց շուրջ էլ պատրաստ են բանակցել: Ապա, ըստ պատգամավորի, նախագահը հարցրել է, թե որտեղ ու ինչպես են պատրաստվում բանակցել, իսկ ինքը ասել է, որ Սերժ Սարգսյանին չի հրավիրել հրապարակ, քանի որ վստահ չի, որ այստեղ իրավիճակը կարող է ղեկավարել: 

«Նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ չեզոք վայրում, օրինակ՝ Մարիոթ հյուրանոցում, և ես արձանագրեցի, որ մեր բանակցային միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և այն անցնցում փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա չի կարող մեզ համար լինեն օրակարգային»,-նկատեց նա:

Վերջինս ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում հետագան, նախ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ապա ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ