25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ է Աստված օրհնում

Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում.  այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։  Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։ 
Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։ 

«Օրհնել» նշանակում է բարիք մաղթել։ Եթե բարիքը մաղթում է Աստված,  ապա Նա նաև տալիս է այն, քանի որ աշխարհում և ամբողջ տիեզերքում հնարավոր չէ գտնել այնպիսի բարիք, որն Աստված չունենա և չկարողանա տալ։ Բոլոր բարիքների տերն էլ Աստված է և տալիս է դրանք, ում կամենում է։

Երբ մարդը տկար է, Աստծուց ուժ է ստանում, երբ տխուր է, Աստված նրան ուրախություն է պարգևում, երբ գտնվում է հուսահատ վիճակում, Աստված նրան հանում է այդ վիճակից, հույսի դուռ բացում, երբ ուտելու հաց չունի կամ ցրտից պաշտպանվելու համար հագուստ, Աստված նրան տալիս է այն ամենն, ինչի կարիքը նա ունի, երբ մարդ Աստծուն հաճելի ու բարի գործ է անում, Աստված նրան հաջողություն է պարգևում։ Ահա սրանք բոլորն Աստծո բարիքներն են։ Ուրեմն մենք էլ ջանանք արժանանալ այս բարիքներին:

Երանիների մեկնությունից

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ