25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները

Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, և ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Տարաբնույթ հանդիպումների այս հարթակը ԱՄՀ ու ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկնարկել է «VTB Capital» բանկի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպմամբ, որին հաջորդել են «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպումները։ Երկու հանդիպումների ընթացքում էլ ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրության կիզակետում Է ՀՀ ՖՆ կողմից իրակացված ֆիսկալ կանոնի վերանայումը և հարկային օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ