19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ԵվրԱզէս-ին անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել. վարչապետ

Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ եւ ԱՊՀ տարածքում բուռն քննարկման առարկա դարձած թեման գտնվում է մեր օրակարգում:

“Պաշտոնապես հրավեր մասնակցելու այս միությանը մենք չենք ստացել այն պարզ պատճառով, որ քննարկումները, թե իրենից ինչ է ներկայացնելու ԵվրԱզէս-ը, ինչ ֆորմատ է ունենալու,  դեռեւս ավարտված չեն, բայց մենք շատ կարեւորում ենք այն հանգամանքը, որ մենք հենց այսօրվանից այդ քննարկման մասնակիցն ենք”,-նշեց վարչապետն ու ներկայացրեց ՀՀ կառավարության պաշտոնական տեսակետը.

” ՀՀ շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներում ինչպես ԵվրԱզէս-ի , այնպես էլ ԱՊՀ եւ ԵՄ շրջանակներում: Մենք նույնպես համաձայն ենք, որ այդ գործիքները պետք է կատարելագործվեն  եւ համապատասխանեն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:

Մենք համարում ենք , որ սխալ  է  ինտեգրացիոն գործընթացները հակադրել մեկը մյուսին եւ այդ առումով ՌԴ քաղաքական իշխանության հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ , այսինքն, ԵՄ ինտեգրացիոն գործընթացները երբեք չի  կարելի հակադրել ԱՊՀ  եւ ԵվրԱզէս-ի շրջանակներում իրականացված գործընթացներին: Մենք այս գործընթացները դիտարկում ենք որպես փոխլրացնող գործընթացներ”:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ բոլոր քննարկումները լինելու են բաց եւ հրապարակային եւ ԵվրԱզէս-ի ձեւաչափի վերաբերյալ փաստաթղթի առկայության դեպքում, այն հրապարակայնորեն կքննարկվի:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, նշելով, որ ՀՅԴ-ն շահագրգիռ է մասնակցություն ունենալ  հարցի շուրջ ծավալվող քննարկումներին: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաեւ այսպես ասած` “Ճանապարհային քարտեզի” գոյության մասին:

Ի պատասխան, վարչապետը ասաց.”ՀՀ իր արտաքին քաղաքականության մեջ չի կարող մտնել ինչ-ինչ  խաղերի մեջ եւ դիվանագիտություն խաղալ: Դա խիստ վտանգավոր է փոքր երկրի համար”:

Վարչապետի հավաստիացմամբ` եվրաինտեգրացման շրջանակներում իրականացվող բոլոր քննարկումները բաց են ՀՀ բոլոր գործընկերների համար: Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ դիրքորոշումն  արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ արժանանում են թե ՌԴ, թե ԵՄ , թե ԱՄՆ-ի հավանությանը, այն առումով, որ այդ գործընթացները բխում են փոխադարձ տնտեսական ու քաղաքական շահերից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ