28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի հատ էլ ուժ կիրառեն, հնարավոր է, ալիքը 100 անգամ մեծանա. Մ Սարգսյան

manvel.thumb

ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով՝   երկխոսություն կարող է լինել պայմանով, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, և նոր վարչապետ նշանակվի։ «Սա կարող է լինել երկխոսության պայման, որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Երկխոսությունը սրա մասին պետք է լինի։ Այլ օրակարգ չի կարող լինել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարությանը, թե ցրելու են հանրահավաքները, Մանվել Սարգսյանն ասաց. «Ուժի կիրառումը հարցի լուծում չի։ Սա հետընտրական բողոքարկում չէ։ Սա անհնազանդության շարժում է։ Օրեր առաջ մի թեթև ուժ կիրառեցին Բաղրամյան պողոտայում, տեսաք՝ ինչ եղավ։ Մի հատ էլ կիրառեն, հնարավոր է, ալիքը 100 անգամ մեծանա։ Ուժով ոչ ոք աշխարհում չի կարող իրավիճակ փոխել։ Ոչ ոստիկանության ուժերով, ոչ բանակով հարց չեն կարող լուծել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանն առաջարկում է բանակցել, երկխոսության գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ միակ պայմանը Սերժ Սարգսյանի հեռանալն է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ