24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են. Մոդեստ Կոլերով. tert.am

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են: Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ համարում է, որ իշխանությունները զիջումների գնան, և ինչպես ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի պահանջներում՝ հաստատվի  ժամանակավոր կառավարություն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացվեն,  ռուսաստանցի քաղաքագետը նկատել է. «Սա հակասում է Սահմանադրությանը: Այսքան բան։ Եվ, եթե Նիկոլ Փաշինյանն ունի իր տեսակետն այն ամենի վերաբերյալ ինչ կատարվում է, ուրեմն ինչո՞ւ էր մեկ տարի շարունակ լռում: Ինչո՞ւ միայն հիմա սկսեց ըմբոստանալ, երբ վարչապետի ընտրություն եղավ՝ համաձայն օրենքի և Սահմանադրության»: 

Դիտարկմանը, որ հարցը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, որոնք ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Ելքի» տեսակետի, կեղծ օրակարգ չեն համարել այն, Մոդեստ Կոլերովը նկատել է՝ ինչո՞ւ էին ՀՀ մյուս քաղաքացիները 1 տարի շարունակ լռում, ինչո՞ւ չէին ըմբոստանում:

Ճշգրտմանն էլ, որ ոչ նման մեծամասշտաբ, բայց այս հարցի հետ կապված ըմբոստություն միշտ եղել է, ռուսաստանցի քաղաքագետը հարցրել՝ ինչ է՝ իրենք փողո՞ց էին փակում: Եվ, եթե անգամ իրենց ամբողջ աշխարհը միանա, միևնույն է՝ դրանից բան չի փոխվի, նրանք մեկ տարի շարունակ լռել են:

Ինչ վերաբերում է նոր ընտրություններին պահանջին, ապա քաղաքագետը նշել է. «Լավ, նոր ընտրություններ եղավ, էլի մարդիկ կգտնվեն, որ դժգոհ կլինեն, նորից նոր ընտրություններ պե՞տք է անցկացվեն։ Դուք երբևէ կապրե՞ք համաձայն Սահմանադրության»:

Մոդեստ Կոլերովը իրատեսական չի համարում, որ հեղափոխությունը կհասնի արդյունքների, և Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ