25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գեներալներ, պատկերացնում եք՝ այսքան ժողովրդով գանք, ի՞նչ կանենք»

«Գեներալ չլինես, գեներալի կոսինյուս լինես, պատկերացնում ես՝ այսքան ժողովրդով գանք, ինչ կանենք»,-այսօր Հանրապետության հրապարակում ասաց Իմ քայլը նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով գեներալներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ ինֆորմացիաներ են ստացել, որ նրանք իրենց անվտանգության աշխատակիցիներին են գործի դնում ի դեմ ցուցարարների: 

Նա նշեց, որ Փարաքարում երիտասարդների ցույցը ցրելուն միջամտել են տեղի համատիրության ներկայացուցիչները, հարձակվել ցուցարարների վրա, և այս ամենի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Տարոն, եթե չես ուզում մոտակա 1 ամիսը ընդհանրապես տնից դուրս գալ չկարողանաս, կարգի հավաքի տղեքիդ»:

Խոսելով գնդապետներից մեկի ճնշումների ու բռնությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե այսուհետ որեւէ գնդապետ, փոխգնդապետ, որեւէ մեկը բարձրաստիճան փորձի բռնություն գործել, ճնշել քաղաքացիներին, հակահարվածը կլինի անձամբ Տարոն Մարգարյանի ուղղությամբ: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ, Տարոն Մարգարյանն էլ, ինձ լավ գիտեն, ու գիտեն, որ ես օդում բառեր ասող չեմ, բռնություններ ու նման բաներ չհամարձակվեք կիրառել խաղաղ ժողովրդի նկատմամբ, չփորձեք խեղճացնել, ճնշել էս ժողովրդին»,-ասաց նա:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ