20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ի պատասխանը

ՀՀԿ-ն բացառում է այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։

«Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք է արտահերթ ընտրություն անենք»։

«Արտահերթ ընտրության մի ձև կա, երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, այս պահին մենք ընտրել ենք վարչապետ ու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում ՀՀԿ-ում», – ասաց նա։

Է.Շարմազանովի խոսքով՝ ընտրությունները մեկ տարի առաջ անցկացվել են ու ընտրությունների լեգիտիմությունն ու լեգալությունը որևէ մեկը հարցականի տակ չի դրել։

«Հիմա ի՞նչ արտահերթ ընտրություն», – ասաց Է. Շարմազանովը։

Հիշեցնենք, ժամեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ նշելով, թե Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ