18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր եիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել:

Աչքը տեսածից է վախենում, կարող եք ենթարկվել բռնության։

Չեմ թաքցնում, որ անձամբ չէի հավատում այս շարժման բազմամարդությանը, այն քեզ հաջողվեց, սրտանց շնորհավորում եմ։ Ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխությանը, բայց դու ասում ես սա «թավշյա հեղափոխություն է» ու գործում ես «առանց բռնության» կարգախոսի։

Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը։

Ես այսօր Հանրապետության հրապարակում ուշադիր լսելու եմ քո պատասխանը։

Հարգանքով և սիրով՝ Անահիտ Բախշյան

20․04․2018թ․

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ