20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների․ Ատոմ Էգոյանի ուղերձը

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ հաստատեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։ «Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,- հայտնեց Էգոյանը, ապա Factor.am-ի միջոցով խնդրեց հանրությանը և Նիկոլ Փաշինյայնին փոխանցել հետևյալ ուղերձը․ «Երբ անցյալ տարի «Արդարադատությունը Հայաստանում» նախաձեռնության կողմից որպես դիտորդ եկանք Հայաստան, ուզում էինք սկիզբ դնել մեր ժողովրդի ներգաղթի գործընթացին: Մենք՝ որպես սփյուռքահայեր, հոգնել ենք մեր սուրբ հողից զանգվածային արտագաղթը տեսնելուց: Ու երբ հասկացանք, որ մեր ժողովրդի ապագան վտանգված է՝ նախաձեռնեցինք ընտրական գործընթացը վերահսկելու գործը: Մենք մտավախություն ունեինք ոչ միայն ընտրության հնարավոր հետևանքներից, այլև այն մտքից, որ իշխանությունը կկենտրոնանա մի քանիսի ձեռքում: Կարճ ասած՝ մենք տեսնում էինք իրական ժողովրդավարական արժեքների հնարավոր դեգրադացիա: Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայերը, որոնք եկել էին ընտրությունները վերահսկելու: Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների: Հավատացեք իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, որ դրսում գտնվող մեզանից յուրաքանչյուրը ուշիուշով հետևում է ձեր անկոտրում վճռականությանը, որը մարտահրավեր է նետում ներկա իշխանություններին, հենց դա է ապագայի կենսական ուժը: Երբ մենք ասում ենք «Ազատ, անկախ Հայաստան», մենք պետք է հասկանանք, որ դա նշանակում է նաև հոգու ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Աջակցում եմ այս ազնիվ դիմադրության բոլոր մասնակիցներին»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ