23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ անել, երբ վատ երազ ես տեսնում

-Հայր, վատ երազներն ինձ տանջում են…
– Երբ վատ երազ ես տեսնում, երբեք մի վերլուծիր, թե ինչ ես տեսել, ինչպես ես տեսել, թե հանցավոր ես, ինչքան ես մեղավոր: Սատանան քանի որ չի կարողացել քեզ առավոտյան նեղացնել, գիշերն է գալիս : Աստված էլ երբեմն թույլ է տալիս, որ սատանան մեզ քնած ժամանակ նեղացնի, որպեսզի տեսնենք, որ մեր միջի հին մարդը դեռ չի մեռել: Մեկ ուրիշ դեպքում սատանան կրկին մոտենում է մարդուն քնած ժամանակ և նրան տարբեր երազներ է բերում, որպեսզի երբ արթնանա, տրտմության մեջ ընկնի: Դրա համար ընդհանրապես նշանակություն մի տուր երազներին: Խաչակնքվիր, խաչակնքիր բարձը, դիր վրան նաև խաչն ու մի երկու սրբապատկեր և աղոթք արա, մինչև քունդ տանի: Ինչքան նշանակություն ես տալիս, այնքան սատանան գալիս և նեղացնում է:
-Հայր, երազներից կարող է մարդն ինչ-որ բան կանխատեսել, որը պետք է լինի: 
– Ոչ, երազներին նշանակություն մի տվեք: Թե հաճելի լինեն երազները և թե տհաճ, մարդը դրանց չպետք է հավատա, որովհետև մոլորության վտանգ կա: Երազների 95%-ը սուտ է: Դրա համար սուրբ հայրերն ասում են, որ երազներին նշանակություն չտանք: Շատ քիչ երազներ կան, որ Աստծուց են: Սակայն դրանք էլ, որպեսզի մարդը մեկնի, պետք է հոգևոր մաքրություն ունենա և այլ նախադրյալներ, ինչպես Հովսեփը և Դանիելը, ովքեր Աստծուց Շնորհ ունեին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ