16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ժդյոմս». Կարեն Ավագյանը ցույցերի վերաբերյալ սպասում է դեսպանատների արձագանքին

Տարօրինակ է որոշ դեսպանատների և նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։

«Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, թե նույն դեսպանատներն ու ՀԿ-ները չեն նկատում այս օրերին երեխաներին հանրահավաքների մեջ ներքաշումը։ Այս դեպքում որտե՞ղ են ձեր հայտարարությունները, երեխաներին քաղաքականությանը չխառնելու կոչերը։ Ինչպես ասում են՝ ժդյոմս…», – գրել է Կարեն Ավագյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ